Բելգիահայ համայնքը Բրյուսելում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

05:16 • 21.06.17

Հարյուրավոր բելգիահայեր հավաքվել են Բրյուսելի շրջաններից մեկում, որպեսզի հարգեն Օսմանյան Թուրքիայում հայերի, հույների ու ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը։


Միջոցառումը տեղի է ունեցել հուշատախտակի մոտ, որը բացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Հավաքվածները ցավով ընդգծել են, որ Բելգիայի խորհրդարանը դեռևս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Բելգիահայերի ֆեդերացիայի ներկայացուցիչ Լյուկ Աթասը նշեց, որ բոլոր սերունդները պետք է իմանան, թե ինչ է կատարվել ժամանակին իրենց տատիկ-պապիկների հետ։