Երգչուհի Ժասմինի ամուսնուն 7.5 տարվա ազատազրկման են դատապարտել

21:27 • 21.06.17

Ռուսական էստրադայի երգչուհի Ժասմինի ամուսինը` մոլդովացի գործարար Իլան Շորը, 7.5 տարվա ազատազրկման է դատապարտվել:

Ինչպես տեղեկացնում է BBC-ն, Քիշնևի դատարանը գործարարին մեղավոր է ճանաչել հնչեղ խարդախության` Մոլդովայի բանկերից շուրջ 700 մլն դոլարի գողության գործին ներգրավված լինելու մեջ:

Դատարանի կայացրած վճռից առաջ դատախազությունը պահանջել էր Շորին դատապարտել 19 տարվա ազատազրկման` 3 մոլդովական բանկից շուրջ 1 մլրդ եվրո դուրս բերելու համար:

Շորը հանդիսացել է Bаncа de Economii բանկի տնօերնների խորհրդի նախագահն ու հիմնական բաժնետերերից մեկը: Նա բաժնետեր է եղել նաև Banca Sociala և Unibank բանկերում:

Հետաքննության տվյալներով` 2014-ին այդ երեք բանկից շուրջ 1 մլրդ դոլար է ապօրինաբար դուրս բերվել արտասահման, որը Մոլդովայի համար դարձել է «դարի կողոպուտի» պես մի իրադարձություն: