ԱՄՆ նոր պատժամիջոցները սրում են երկու երկրների ղեկավարների հնարավոր հանդիպման մթնոլորտը. Լավրով
Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցները սրում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումների մթնոլորտը, հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ պատժամիջոցներն անհիմն են եղել։
Ուկրաինայում դրության հետ կապված Վաշինգտոնի պատճառաբանությունը, ըստ Լավրովի, պարզապես ժպիտ է առաջացնում։ «Ափսոսանքից բացի ոչինչ չեմ հայտնել մեր ամերիկյան գործընկերների ռուսատյացության վերաբերյալ, որն արդեն անցնում է բոլոր սահմանները»,- ասել է Լավրովը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ կառավարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ու Ուկրաինայի 38 մասնավոր անձանց ու ընկերությունների հանդեպ՝ Ուկրաինայում Ռուսաստանի վարած քաղաքականության հետևանքով։










