ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը փորձել է մոտենալ Բալթիկ ծովի երկնքում ՌԴ պաշտպանության նախարարի ինքնաթիռին. ТАСС

13:44 • 21.06.17

ՆԱՏՕ-ի F-16 կործանիչը փորձել է մոտենալ Բալթիկ ծովի երկնքում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի ինքնաթիռին, բայց նրան հետ է ուղարկել ռուսական Սու-27 կործանիչը: Այդ մասին հայտնում է նախարարի ինքնաթիռում գտնվող ТАСС-ի թղթակիցը:


Նշվում է, որ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները փորձել են ուղեկցել ՌԴ պաշտպանության նախարարի ինքնաթիռը Բալթիկ ծովի չեզոք ջրերում, երբ նա ուղևորվում էր Կալինինգրադ:


ՆԱՏՕ-ի ինքնաթիռներից մեկը փորձել է մոտենալ պաշտպանության նախարարի ինքնաթիռին, սակայն նրա և ռուսական ինքնաթիռի միջև է կանգնել ռուսական կործանիչը: Սու-27-ը «ցուցադրել է» զենքը՝ թափահարելով թևերով, ինչից հետո F-16-ը հեռացել է, գրում է կայքը: