Պորտուգալիայի անտառային հրդեհների մարմանը մասնակցող ինքնաթիռը վթարվել է

02:50 • 21.06.17

Պորտուգալիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների մարմանը մասնակցող ինքնաթիռը վթարվել է, հայտնում է Ռոյթերզ լրատվական գործակալությունը:

Դեպքի հետևանքով զոհերի մասին առայժմ որևէ տեղեկատվություն չկա: Միջադեպը տեղի է ունեցել Պեդրոգան-Գրանդի բնակատեղիի շրջանում, որտեղ հրդեհների հետևանքով զոհվել է 64 մարդ, ևս 157-ը տուժել:

Նրանցից շատերը փորձել են մեքենայով փախչել կրակից, սակայն դա նրանց չի հաջողվել:

Հայտնի է նաև, որ մեկ տասնյակից ավելի մարդ փրկվել է՝ թաքնվելով ջրով լի ցիստերնի մեջ:

Հավելենք, որ Պորտուգալիայի վարչապետը եռօրյա սուգ է հայտարարել երկրում՝ նշելով, որ կատարվածը վերջին մի քանի տարվա ընթացքում ամենամեծ ողբերգությունն է: