Ակնարկ, թե՞ զուգադիպություն. օգտատերերը Մեծ Բրիտանիայի թագուհու գլխարկը նմանեցրել են ԵՄ դրոշին (լուսանկարներ)
Սոցիալական ցանցի օգտատերերի ուշադրությունից չի վրիպել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդի կապույտ ծաղկավոր գլխարկը, որով նա չորեքշաբթի ներկայացել է խորհրդարանում ելույթ ունենալիս:
Ինչպես գրում է CNN-ը, թագուհու հանդերձանքի ընտրությունն ընկալվել է որպես ազգային գուշակության խաղ, քանի որ շատերն այն նմանեցրել են Եվրամիության դրոշին:
Թեև թագուհին երբևէ չի նշել, թե կողմ կամ դեմ է թագավորության` Եվրամիության կազմից դուրս գալուն, Twitter-ի օգտատերերից շատերը ենթադրություններ են արել` ըստ նրա կրած գլխարկի:
Նորին մեծությունը դեղին կենտրոնով ծաղիկներ ունեցող կապույտ գլխարկ է կրել, ինչն էլ նմանեցրել են ԵՄ` դեղին աստղերով շրջանակ ունեցող կապույտ դրոշին:
«Թագուհին ԵՄ դրոշը որպես գլխարկ է կրում», «Թագուհին արձագանքում է Brexit-ին` ԵՄ գլխարկ կրելով. Նա արթնացել է». սոցցանցում նման և այլ գրառումներ են տարածվել` կապված Մեծ Բրիտանիայի թագուհու հանդերձանքի ընտրության հետ:













