Էլիզաբեթ 2-րդը, Քեմբրիջի դքսուհին և Royal Ascot 2017-ի մյուս հյուրերը՝ ֆոտոշարքով
Royal Ascot թագավորական ձիարշավի մրցումները Մեծ Բրիտանիայի էլիտայի համար ամենասպասված իրադարձություններից են:
Ինչպես նշում է Tatler-ը, այս տարվա մրցումների բացման արարողությանը ներկա են եղել թագուհի Էլիզաբեթ 2-րդը, արքայազն Ֆիլիպը, Քեմբրիջի դուքս Ուիլյամն ու դքսուհի Քեյթ Միդլթոնը, թագավորական ընտանիքի այլ անդամներ:
Աղբյուրը նկատում է, որ ներկաների մեջ իր անթերի տեսքով ու հմայքով առանձնացել է Քեմբրիջի դքսուհին, որը հատուկ այս առիթի համար ընտրել է Alexander McQueen ճերմակ ժանյակավոր զգեստ ու համահունչ գլխարկ:
Սակայն Էլիզաբեթ 2-րդը ոչ պակաս տոնական տեսք է ունեցել վառ կանաչ հագուստով:
Նշենք, որ Royal Ascot 2017-ը կտևի 5 օր, որի ընթացքում կանցկացվի 17 մրցարշավ: Դրանց կմասնակցեն թագավորական ախոռի ձիերը:
Հայտնի է, որ Royal Ascot-ի առաջին ձիարշավային մրցումներն անցկացվել են 1711թ.:























