Մուրմանսկում ձյուն է տեղացել (տեսանյութ, լուսանկար)

13:36 • 21.06.17

Ռուսաստանի Դաշնության Մուրմանսկի մարզում ձյուն է տեղացել, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը: 

Կոլսկի թերակղզի ձյունը բերել է Արխանգելսկից եկող արկտիկական ցիկլոնը, նշվում է, որ այստեղ օդի ջերմաստիճանը նվազել է մինչև +1 աստիճան:

Առաջիկա օրերին նույնպես Մուրմանսկում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում, անձրևներ, թաց ձյուն, քամի:

Այս ամենի հետ կապված՝ դժվար իրավիճակում են հայտնվել Մուրմանսկի բնակիչները, որոնք բողոքում են բնակարաններում տիրող ցրտից, իսկ կենտրոնական ջեռուցումը վաղուց անջատված է:

Բացի այդ, որոշ բնակարաններում չկա նաև տաք ջուր՝ պլանային նորոգման պատճառով: 

 

Похожее изображение