Սերբիայի նախագահն անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը

06:25 • 21.06.17

Սերբիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտնել է լրագրողներին, որ բացարձակ անհնար է համարում Կոսովոյի անկախության ճանաչումը, փոխանցում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:


«Ես չեմ կարող և չեմ ուզում ճանաչել Կոսովոյի անկախությունը: Ոչ մի պարագայում նման բան տեղի չի ունենա», - հայտարարել է Վուչիչը՝ կոչ անելով իր առջև իրատեսական և իրականանալի նպատակներ դնել:


Մայիսի 31-ին իր երդմնակալության արարողության ժամանակ Սերբիայի նախագահը կոչ է արել Կոսովոյի հարցը դնել հասարակական քննարկման: