Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել Պյոտր Պորոշենկոյի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այսօր Սպիտակ տանն ընդունել է ուկրաինացի պաշտոնակցին, հայտարարել է հանդիպման ժամանակ Պորոշենկոյի հետ լավ երկխոսության և զգալի առաջընթացի մասին:
«Մենք որոշ առումով շատ լավ երկխոսություն ենք ունեցել: Կարծում եմ, որ մեծ առաջընթաց է գրանցվել: Ինձ համար մեծ պատիվ է ընդունել ձեզ, պարոն նախագահ», - Корреспондент-ի հաղորդմամբ` լրագրողների առաջ ասել է ԱՄՆ ղեկավարը Պյոտր Պորոշենկոյի հետ բանակցությունների ավարտին:
Մինչդեռ ամերիկացի առաջնորդը չի նշել երկխոսության և առաջընթացի մանրամասները:
Թրամփի հետ հանդիպման ավարտին Պորոշենկոն, իր հերթին, հույս է հայտնել, որ երկու երկրները կկարողանան «արդյունավետ համագործակցություն» ծավալել:










