Թրամփը հայտնել է, որ Չինաստանը չի կարող օգնել ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի հարցում

04:39 • 21.06.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Չինաստանը չի կարող օգնել ԱՄՆ-ին Հյուսիսային Կորեայի հարցում, գրում է CNBC լրատվամիջոցը:

«Ես բարձր եմ գնահատում երկրի նախագահ Սի Ցզինպինի ներդրած ջանքերը՝ Հյուսիսային Կորեայի հարցում մեզ օգնելու կապակցությամբ, բայց այդ ամենն ապարդյուն էր։ Չնայած ես գիտեմ, որ Պեկինն ամեն դեպքում փորձել է»,- գրել է Թրամփը իր Twitter-ի էջում:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է ԱՄՆ քաղաքացիների՝ Հյուսիսային Կորեա այցելություններն արգելելու հնարավորությունը։ Այս մասին անանունության պայմանով հայտնել էր վարչակազմի ներկայացուցիչներից մեկը: