Անկարայում Նիդեռլանդների դեսպանատան անվտանգության աշխատակիցը ձերբակալվել է գերմանացի դիվանագետի 15-ամյա դստեր նկատմամբ սեռական ոտնձգության համար
Անկարայում Նիդեռլանդների դեսպանատան անվտանգության աշխատակիցը ձերբակալվել է գերմանացի դիվանագետի 15-ամյա դստեր նկատմամբ սեռական ոտնձգության համար, գրում է Hurriyet Daily News-ը:
Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 15-ին՝ առավոտյան ժամը 7:30-ին, Անկարայի թաղամասերից մեկում, երբ գերմանացի դիվանագետի աղջիկը սպասելիս է եղել դպրոցական ավտոբուսին: Այդ ժամանակ, տղամարդը, որն այնուհետ պարզվել է, որ անվտանգության աշխատակից է, մոտեցել է աղջկան և սկսել խոսել նրա հետ: Աղջիկը հեռացել է վայրից և ավտոբուսին մեկ այլ վայրում է սկսել սպասել, սակայն տղամարդը նորից է նրան մոտեցել: Այնուհետև տղամարդը փախել է դեպքի վայրից աղջկա արձագանքի պատճառով:
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել և, օգտագործելով մոտակայքի տեսահսկման համակարգերը, պարզել է տղամարդու ինքնությունը:
Ոստիկանությունում իր վկայությունից հետո տղամարդը ձերբակալվել է «երեխայի նկատմամբ սեռական ոտնձգության» մեղադրանքով:










