Ավստրալիան չեղարկել է Սիրիայում թիրախների ուղղությամբ օդային հարվածների դադարեցման մասին որոշումը

11:40 • 22.06.17

Ավստրալիայի կառավարությունը չեղարկել է Սիրիայում թիրախների ուղղությամբ օդային հարվածներ իրականացնելու մասին նախկինում կայացրած որոշումը: Այդ մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, գրում է ТАСС-ը:


Սիրիայում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի ռազմաօդային գործողությանն Ավստրալիայի մասնակցությունը դադարեցվել է երկու օր առաջ՝ «որպես նախազգուշական միջոց», երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերը կործանել են սիրիական Սու-22 կործանիչը, ինչը կոշտ արձագանք էր գտել Ռուսաստանում:


Այժմ ԱՄԷ-ում գտնվող «Մինհադ» ավիաբազայում տեղակայված է ավստրալական ռազմաօդային ուժերի ութ ինքնաթիռ, որոնք մասնակցում են Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների դիրքերի ուղղությամբ օդային հարվածների իրականացմանը: