Ավստրալացի սենատորը երեխային կրծքով կերակրել է խորհրդարանում օրինագիծ ներկայացնելու ժամանակ (լուսանկարներ, տեսանյութ)

13:37 • 22.06.17

Ավստրալացի սենատոր Լարիսա Ուոթերսը դարձել է երկրի պատմության մեջ առաջին օրենսդիրը, որը դաշնային խորհրդարանում օրինագիծ ներկայացնելու ժամանակ կրծքով կերակրել է երեխային:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, սենատորը 3 ամսական դստերը կերակրելուն զուգահեռ ներկայացրել է առողջապահության ոլորտին վերաբերող օրինագիծ ու ակտիվ մասնակցել դրա քննարկմանը:

Աղբյուրը նկատում է, որ Ուոթերսի համարձակությունը գնահատվել է գործընկերների կողմից: Նրանցից մեկը նույնիսկ մոտեցել է, գրկել երեխային ու միառժամանակ պահել նրան, քանի դեռ մայրը զբաղված է եղել գործով:

Ուոթերսը պատմել է, որ նորածին դստերը նախկինում իր հետ տարել է մի շարք հանդիպումների, որոնց ներկա են եղել քաղաքական գործիչներ ու լրագրողներ:

 

Greens Senator Larissa Waters (pictured) puts forward a motion on Black Lung disease while breastfeeding her baby daughter Alia Joy in the chamber in parliament on Thursday

Cradling her baby daughter in her arms, the senator smiled as her daughter gets breastfed

Senator Waters kisses her daughter after putting forward a motion on black lung disease

Greens leader Senator Richard Di Natale was spotted playfully holding Alia in his hands