«Սինդի» փոթորիկն ԱՄՆ-ում. մահացել է 10-ամյա տղա (լուսանկարներ)
Միացյալ Նահանգների Ալաբամա նահանգը գրոհել է «Սինդի» արևադարձային փոթորիկը, որն արդեն խլել է մեկ մարդու կյանք:
Ինչպես հայտնում է The Weather Channel-ը, 10-ամյա տղան մահացել է լողափին ստացած վնասվածքներից: Նշվում է, որ նրան հարվածել են ցամաք նետված բեկորները: Աղբյուրը մանրամասնում է, որ տղան ծնողների հետ հանգստանալու էր եկել Սենթ Լյուիսից:
Մինչդեռ հարավային Տեխաս և Ֆլորիդա նահանգների իշխանությունները նախազգուշացրել են բնակիչներին մոտեցող փոթորկի մասին: Անձրևների սեզոնի սկսվելուն ընդառաջ հեղեղման վտանգի տակ գտնվող շրջաններ են ուղարկվել ուղղաթիռներ ու մոտորանավակներ, որոշ շրջաններում փակվել են ճանապարհները:
The Daily Mail-ը հավելում է, որ փոթորկի պատճառով մոտ 17 մլն մարդ հայտնվել է վտանգի առաջնային գծում:
















