Ֆրանսիայում վարորդներն աշխատանքի են գնացել կիսաշրջազգեստներով՝ բողոքելով շորտեր կրելու արգելքի դեմ (տեսանյութ)
Ֆրանսիական Նանտ քաղաքում, որտեղ ավտոբուսների և տրամվայների վարորդներին արգելել են շոգին շորտեր և բրիջիներ կրել, ի նշան բողոքի հունիսի 20-ին աշխատանքի են գնացել կանացի կիսաշրջազգեստերով:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, վարորդները դժգոհ են, որ ի տարբերություն կանանց, որոնք աշխատանքային հստակ «դրես կոդ» ունեն, նրանց համար ամառային սեզոնին համարժեք տարբերակներ մշակված չեն:
«2013թ.-ից սկսած մենք պայքարում ենք, որպեսզի տղամարդ վարորդները կարողանան կարճացված տաբատներ կամ բերմուդներ կրել համապատասխան ջերմաստիճանին», - պատմել է բողոքի ցույցին մասնակցած ակտիվիստներից Գաբրիել Մանյերը:
Ի դեպ, 2013թ.-ին նման բողոքի ակցիա անցկացրած շվեդ վարորդները հասել էին իրենց նպատակին:
Վարորդները նաև նշել են, որ իրենց աշխատանքային պայմանները բավականին ծանր են, իսկ աշխատավայրում օդի ջերմաստիճանը երբեմն հասնում է +50-ի:










