Չինացին փորձել է նախկին ընկերուհուն վերադարձնել 99 հատ ձմերուկի միջոցով
Չինաստանի Հենան նահանգի համալսարանի ուսանողներից մեկն իր նախկին ընկերուհու «սիրտը շահելու» ու նրան վերադարձնելու համար մտածել է բավականին ինքնատիպ միջոց:
Ինչպես նշում է South China Morning Post-ը, երիտասարդն ընկերոջ օգնությամբ 99 հատ ձմերուկ ու վառվող մոմերով տորթ է դրել համալսարանի մարզադաշտի տարածքում ու զանգահարել նախկինին՝ նրան խնդրելով գալ:
Հայտնի է, որ աղջիկն այդպես էլ չի եկել ու ձախողել է երիտասարդի անակնկալը, մինչդեռ տղայի շուրջ հավաքվել է հետաքրքրասերների մեծ ամբոխ: Արդյունքում միջամտել են համալսարանի անվտանգության ծառայության աշխատակիցները՝ կարգադրելով մարդկանց ցրվել:
Ինչ վերաբերում է ձմերուկներին, ապա երիտասարդը դրանք բաժանել է հավաքվածներին: Մինչդեռ հայտնի չէ, թե ինչու է նա որոշել հաշտվել ընկերուհու հետ հենց ձմերուկի օգնությամբ:










