Երևանում հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին Mercedes-ով բախվել է Opel-ին. shamshyan.com

10:57 • 22.06.17

Երևանի Իսակովի պողոտայում այսօր՝ ժամը 07։50-ի սահմաններում բախվել են Opel մակնիշի 35 FT 397 համարանիշի և Mercedes ML 550 մակնիշի 10 DO 008 համարանիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։  Ականատեսներն ասել են, որ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով մեծ արագությամբ ընթանալիս բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում վթարային լուսարձակները միացրած Opel-ին, որն էլ շպրտվել և բախվել է հաստաբուն ծառին

Աղբյուրը նշում է, որ Mercedes-ի ղեկին լինելու մեջ կասկածվում է հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին՝ 31-ամյա Ժորա Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։