Արքայազն Ուիլյամը խախտել է հնուց եկած թագավորական ավանդույթն ու գրկել շարքային քաղաքացուն
Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամը խախտել է հնուց եկած թագավորական ավանդույթներն ու գրկելով կրծքին սեղմել Լոնդոնի հրդեհի զոհերից մեկի լաց լինող կնոջը:
Բրիտանական էթիկետի նորմի համաձայն՝ հասարակ քաղաքացիները միայն կարող են դիպչել թագավորական ընտանիքի անդամների ձեռքին, հայտնում է Huffington Post-ը:
Թագուհի Ելիզաբեթ Երկրորդն ու արքայազն Ուիլյամն այցելել էին օրերս տեղի ունեցած ողբերգական հրդեհի վայրը, որտեղ հանդիպել էին զոհերի հարազատներին և փրկարարներին:
Լոնդոնում գտնվող Grenfell Tower բնակելի բազմահարկ շենքում բռնկված հրդեհի հետևանքով մահացել է 79 մարդ:










