Իսպանացի ամենատիտղոսակիր խոհարարը ռեստորան կբացի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում
Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում նոր ռեստորան կբացի իսպանացի խոհարարների շարքում ամենից շատ «Միշլեն» աստղեր ունեցող գլխավոր խոհարար Մարտին Բերասատեգին:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը, Ball Berasategui ռեստորանի բացումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին: Բերասատեգիի խոսքով` իրեն մարզադաշտի տարածքում ռեստորան բացելու միտքը «Ռեալ» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսինն է:
Ներկա պահին «Սանտյագո Բեռնաբեուի» տարածքում 4 ռեստորան է գործում: Նոր ռեստորանի առաջին հարկում հնարավոր կլինի իսպանական տապաս և կոկտեյլներ փորձել, իսկ երկրորդ հարկում կտեղակայվի ռեստորանի` 40 մետր երկարությամբ ապակյա պատով սրահը, որտեղից տեսարան է բացվում դեպի ֆուտբոլի դաշտը:










