Սերբիայի վարչապետ դարձավ բացահայտ լեսբուհին

04:39 • 22.06.17

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանձնարարել է պետկառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով նախարար Անա Բրնաբիչին կառավարություն ձևավորել։


Խորհրդարանի կողմից թեկնածությունը հաստատվելուց հետո Բրնաբիչը կդառնա կառավարության առաջին կին ղեկավարը, ինչպես նաև առաջին սերբ վարչապետը, որը պաշտոնապես հայտարարել է, որ ինքը միասեռական է:

Մի քանի տարի առաջ նման նշանակումը պահպանողական այս երկրում կարող էր անհնար թվալ, սակայն այժմ, երբ Սերբիան ձգտնում է դառնա Եվրամիության անդամ, այս նշանակումը կարող է ներկայացվել որպես երկրում աճող հանդուրժողականության ապացույց:


Եվրոպական առաջնորդներից այսօր իրենց միասեռականությունը չեն թաքցնում Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի վարչապետները: