Starbucks-ն աշխատանքի կընդունի փախստականներին

01:18 • 22.06.17

Starbucks հանրահայտ սրճարանների ցանցը պատրաստվում է Եվրոպայում աշխատանքի վերցնել 2,5 հազար փախստականների, հաղորդում է Euromag-ը։ 


Ընկերությունը սկսել է անձնակազմի անդամներ հավաքել եվրոպական 8 տարբեր երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Իսպանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում և Պորտուգալիայում:


Հունվարին Starbucks-ի գլխավոր տնօրեն Հովարդ Շուլցը հայտարարել էր, որ ընկերությունը մտադիր է 75 երկրում աշխատանքի վերցնել շուրջ տասը հազար փախստականի։