Թրամփը Քաթարի խնդիրը քննարկել է Սաուդյան Արաբիայի արքայազնի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է անվտանգության ու տնտեսական որոշ խնդիրներ:
«Կողմերը քննարկել են ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը սատարելուց հրաժարվելու կարևորությունը, ինչպես նաև Քաթարի հետ տարաձայնությունները կարգավորելու ուղիները։
Բացի այդ, քննարկվել են իսրայելցիների ու պաղեստինցիների միջև տևական խաղաղություն հաստատելու հնարավորությունները»,- հայտնում է պաշտոնական Վաշինգտոնը։










