Թրամփը խոստացել է ամերիկացիներին պատմության մեջ հարկերի ամենամեծ նվազումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի խոստացել է ամերիկացիներին ԱՄՆ պատմության մեջ հարկերի ամենախոշոր նվազումը, հայտնում է ABC News-ը:
«Մենք շատ լուրջ աշխատում ենք հարկերի կրճատման ուղղությամբ: Եվ եթե ամեն ինչ գնա այնպես, ինչպես ես եմ նախատեսում, դա կլինի ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր կրճատումը»,- ասել է նա՝ հանդես գալով Այովա նահանգում աջակիցների առաջ:
Նրա խոսքով՝ այժմ ԱՄՆ-ում աշխարհի ամենաբարձր հարկերն են:
«Եվ մենք պատրաստվում ենք դրանք զգալի կերպով իջեցնել: Ես չեմ ասի՝ դրանք դարձնել ամենացածրը, բայց նվազեցնել»,- նշել է նա:
Թրամփը նաև մեղադրել է դեմոկրատներին հարկային բարեփոխման ընդունման հարցում խոչընդոտներ ստեղծելու համար:










