Հայաստանի ավելի քան 50 զբոսաշրջային վայրերի նկարահանմամբ ստեղծված 15 ժամանոց կադրերի հավաքածուն կներկայացնենք աշխարհին. վարչապետ (տեսանյութ)
Հայաստանը զբոսաշրջային տեսանկյունից աշխարհին ներկայացնելու համար այսօր արդեն ունենք զբոսաշրջային արխիվ։
Այս մասին ֆեյսբուքում էջում կատարած գրառման մեջ նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը.
«Շուրջ 22 օր տևած աշխատանքերի արդյունքում Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ ստեղծվել է Հայաստանի ավելի քան 50 զբոսաշրջային վայրերի նկարահանումներով 15 ժամանոց կադրերի հավաքածու»,- նշել է վարչապետը։










