Աֆղանստանում եկող տարվա հուլիսին կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ
Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունները, որոնք արդեն մի քանի անգամ տեղափոխվել են, կանցկացվեն 2018-ի հուլիսի 7-ին։ Այդ նույն օրը կանցնեն նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:
«Իշխանությունները պատասխանատու են ընտրությունների պատշաճ ֆինանսավորման համար։ Անվտանգության հարցերը նույնպես ստանձնում են կառավարությունն ու համապատասխան գործակալությունները»,- նշել է Ընտրական Հանձնաժողովի նախագահ Նաժիբուլահ Ահմաձաին:










