ԱՄՆ-ում շունը քաղաքից դուրս է քշել արջին (տեսանյութ)

19:13 • 23.06.17

Շունը դուրս է քշել ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Վուդինվիլ քաղաքում հայտնված արջին: Տեղացի բնակչուհի Էմմա Էտեմադին նկարահանել է կենդանիների հանդիպումը և տեսանյութը հրապարակել Facebook-ում:

Ականատեսի խոսքով՝ արջը փորձել է անցնել փողոցը (տեսանյութի նկարագրությունում ասվում է, որ արջի հետ երկու ձագ է եղել, սակայն նրանք չեն ընկել կադրի մեջ), երբ նրան մոտեցել է լաբրադոր ցեղատեսակի շունը: Չնայած իր մեծ չափին՝ արջը սկսել է հետ շարժվել: Հակառակորդի արձագանքից գոհ մնացած շունը վերադարձել է իր տերերի մոտ:

Կինը պատմել է, որ այս ամենից հետո արջը չի շարունակել իր ճանապարհը և չի անցել փողոցը: