Դոնալդ Տուսկը դեռևս հույսեր է փայփայում, որ Բրեքզիթը կարող է չեղարկվել

02:48 • 23.06.17

Եվրոպական Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը դեռևս հույսեր է փայփայում, որ Բրեքզիթը կարող է չեղարկվել, չնայած հունիսի 19-ին դրա շուրջ սկսված բանակցություններին, գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

Նրա խոսքով, Մեծ բրիտանիայում իր գործընկերներից շատերն են հետաքրքրվել, արդյոք հնարավոր է չեղարկել կամ դադարեցնել Բրեքզիթի գործընթացը։


«Ես նրանց պատասխանել եմ, որ Եվրոպական միությունը կառուցված է եղել երազանքների վրա, որոնք անհասանելի էին թվում։ Այնպես որ, ո՞վ իմանա»,- ասել է Տուսկը: