Հունաստանի փողոցներում հսկայական աղբակույտեր են հայտնվել` աշխատակիցների գործադուլի պատճառով (լուսանկարներ, տեսանյութ)
Հունաստանում շաբաթվա սկզբից մեկնարկած կենցաղային սպասարկման ոլորտի աշխատակիցների գործադուլի պատճառով երկրի բազմաթիվ քաղաքներում հսկայական աղբակույտեր են հայտնվել:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, ամենից շատ հավաքված աղբակույտերն անհանգստություն են պատճառում մայրաքաղաք Աթենքի և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի` Սալոնիկի բնակիչներին:
Կենցաղային սպասարկման աշխատակիցները չորս օր է, ինչ գործադուլ են անցկացնում, որի պատճառը 10 000 աշխատատեղի հնարավոր կրճատումն է:
Նրանք այրել են աղբը երկրի ՆԳՆ շենքի մոտ և ներկեր են շաղ տվել: Ոստիկանությունն, ի պատասխան ցուցարարների այդ քայլի, արցունքաբեր գազ է կիրառել` կանխելու համար նախարության շենքի գրոհը:













