Իսրայելական El Al ավիաընկերությանն արգելվել է կանանց խնդրել փոխել ինքնաթիռում իրենց տեղերը
Իսրայելական El Al ավիաընկերությանն արգելվել է խնդրել կանանց փոխել ինքնաթիռում տեղերը, եթե ծայրահեղ ուղղափառ (ուլտրա օրթոդոքս) հրեա տղամարդիկ դեմ են արտահայտվում նրանց կողքը նստելուն: Նման որոշում է կայացրել Երուսաղեմի մագիստրատների դատարանը, գրում է BBC-ն:
80-անց ուղևորուհի Ռենե Ռաբինովիցը հայց է ներկայացրել ավիաընկերության դեմ այն բանից հետո, երբ նրան խնդրել են տեղափոխվել մեկ ուրիշ տեղ նստելու:
Դատարանը վճռել է, որ նման խնդրանքները խախտում են խտրականության դեմ օրենքները: Ավիաընկերությունը նշել է, որ երբեք ճնշում չի գործադրում ողևորների վրա տեղերը փոխելու համար:
Հոլոքոստը վերապրած Ռաբինովիցը թռչելիս է եղել ԱՄՆ-ից Թել Ավիվ 2015 թվականին, երբ բորտուղեկցորդը նրան մոտեցել է նման խնդրանքով: Նրա խոսքով՝ նա իրեն «ստորացած է» զգացել:
Շատ խիստ ուղղափառ տղամարդիկ խուսափում են իրենց կանանցից բացի պատահաբար այլ կանանց դիպչելուց՝ իրենց արտամուսնական գայթակղությունից երաշխավորելու համար:
Ավիաընկերությունը Ռաբինովիցին 1800 դոլար է վճարել որպես փոխհատուցում:










