ՃՏՊ Սյունիքում. վարորդը հանկարծամահ է եղել ընթացքի ժամանակ, ուղևորուհին դուրս է նետվել մեքենայից (լուսանկարներ)

12:01 • 23.06.17

Այսօր առավոտյան Սյունիքի մարզում ավտովթար է տեղի ունեցել, կա զոհ: Ոստիկանության լրատվական ծառայությունից Tert.am-ին հայտնեցին, որ ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ահազանգ ոստիկանությունը ստացել է:

«Այսօր՝ ժամը 9:40 շտապօգնությունից ոստիկանություն ահազանգ է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա զոհ»,-հայտնեցին ոստիկանությունից։ 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝   վարորդը՝ Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի բնակիչ՝ 56-ամյա Սուրիկ Աֆթանդիլյանը իր վարած Mercedes մակնիշի 34 VM 549 համարանիշի ավտոմեքենայով վարելու ընթացքում բախվել է Մ. Ստեփանյան փողոցի պատնեշին։   Ավտոմեքենայում եղել է նաև Կապան քաղաքի բնակչուհի՝ 60-ամյա Էռնա Հակոբյանը, ով տեսնելով, որ վարորդը կորցնում է ավտոմեքենայի կառավարումը, իրեն ավտոմեքենայից դուրս է նետել. նա մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ Ս. Աֆթանդիլյանը ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: