Ղրղզստանի խորհրդարանում տղամարդ պատգամավորները լքել են դահլիճը կանանց իրավունքների վերաբերյալ նիստի ժամանակ

17:40 • 23.06.17

Ղրղզստանի խորհրդարանում մոտ 80 տղամարդ պատգամավոր հեռացել է կանանց իրավունքներին նվիրված նիստից: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ղրղզական լրատվամիջոցներին:


Հարցի քննարկմանը մնացել է 15 պատգամավոր, նրանց մեծ մասը՝ կանայք:


«Դա ցույց է տալիս՝ ինչպես են մեր պատգամավորները հետաքրքրված երկրում կանանց դրությամբ: Մեզ վրդովեցնում է այն փաստը, որ հենց հայտարարվեց թեման, տղամարդ պատգամավորների մեծ մասը հեռացավ»,- հայտարարել է նիստին ներկա Ճգնաժամային կենտրոնների ասոցիացիայի տնօրեն Տոլկուն Տուլեկովան:


24.kg-ի տեղեկությամբ՝ դահլիճից հեռացել է նաև խորհրդարանի խոսնակը: