Լաս Վեգասում կալանքի տակ է առնվել ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին պատկանող առևտրի կենտրոնը. «Կոմերսանտ»

11:33 • 23.06.17

ԱՄՆ-ում դատարանի որոշմամբ կալանքի տակ է առնվել Լաս Վեգասում գտնվող առևտրի կենտրոնը, որը պատկանում է ադրբեջանցի գործարար Թելման Իսմայիլովին, հայտնում է «Коммерсантъ»–ը:


Հաղորդվում է, որ ամերիկյան դատարանը դիմել է Մոսկվայի բանկին, որը մեղադրել է Իսմայիլովին խարդախության համար:


«Դադարելով սպասարկել Ռուսաստանում վարկերը՝ նա կազմակերպել է ստացված միջոցների դուրսբերում արտասահման, այդ թվում՝ ԱՄՆ, որտեղ դրանք օգտագործվել են նրա բարեկամների կողմից անշարժ գույքի ձեռքբերման համար»,-գրում է թերթը:


Նշվում է, որ Իսմայիլովի ստացած վարկերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 230 միլիոն դոլար: Թերթի տվյալներով՝ այժմ հաշվի առնելով Իսմայիլովի տուգանքները՝ նա վարկատուին պարտք է ավելի քան 19 միլիարդ ռուբլի:


Նշվում է, որ Լաս Վեգասում գտնվող Craig Valley Plaza առևտրի կենտրոնը, որը բաղկացած է մոտ 7 հազար քառակուսի մետր ընդհանուր տարածքով 5 հատ 1-հարկանի շենքերից, նախկինում պատկանել է հայտնի միլիարդատեր Սեմ Նազարյանի ընտանիքին: