Չեխիայի նախագահը ցանկանում է լքել Եվրոպական Միությունը

02:19 • 23.06.17

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը կսատարեր Եվրամիությունից դուրս գալու շուրջ հանրաքվեն ու կողմ կքվեարկեր, հայտնել է նախագահը Պրահայում:

Ազատ ու անկախ երկիրն իրավունք ունի որոշել՝ ում ընդունել, ում ոչ, կարծում է Զեմանը, ով դժգոհ է անդամ պետություններին փախստականների ընդունելության քվոտաներ բաշխելու՝ ԵՄ-ի փորձերից։

 Ճգնաժամի հետ պայքարի իրական տարբերակն այն է, որ օգնություն տրամադրվի այն երկրներին, որտեղից գալիս են միգրանտները, նշել է Զեմանը։