Մոսկվայի սրճարաններից մեկում տղամարդը սպանել է մատուցողուհուն իր հետ չամուսնանալու պատճառով
Մոսկվայի կենտրոնում տղամարդը սպանել է սրճարաններից մեկի մատուցողուհուն, քանի որ վերջինս հրաժարվել է ամուսնանալ իր հետ, հայտնում է ria.ru-ն՝ մանրամասնելով, որ սպանությունն իրագործվել է ցերեկը:
Նշվում է, որ տղամարդը ներխուժել է սրճարան ու հաստատության աշխատակցուհուն դանակի 9 հարված հասցրել, ինչի հետևանքով կինը տեղում մահացել է:
«Ըստ նախնական տվյալների՝ սպանության դրդապատճառը եղել է ամուսնության առաջարկի մերժումը»,-հայտնել է Քննչական կոմիտեի ներկայացուցիչը:
Նա նաև մանրամասնել է, որ սպանվածը տղամարդուն լավ չէր ճանաչում ու նրա հետ ծանոթացել էր սոցցանցերով:
Այժմ տեղամարդը ձերբակալված է, սկսվել է հետաքննություն:










