Չինաստանը պետք է ամեն կերպ փորձի զսպել Հյուսիսային Կորեային. Հրվ. Կորեա
Չինաստանը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի զսպի Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը, հայտնել է Հարավային Կորեայի նորընտիր նախագահ Մուն Ջիենը, ով պատրաստվում է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին կոչ անել չեղարկել հարավկորեական ընկերությունների դեմ պատժամիջոցները:
Ջիենի խոսքով, ոչ հեռու ապագայում Փհենյանը կարող է անգամ այնպիսի տեխնոլոգիա ստանալ, որով կկարողանա հարվածել ԱՄՆ մայրցամաքին։
Չինաստանն իհարկե որոշակի ջանքեր գործադրում է, որ Փհենյանին հնարավորինս զսպի, սակայն դեռևս ապարդյուն։ «Չինաստանը Հյս. Կորեայի միակ դաշնակիցն է, որը նրան տնտեսական աջակցություն է ցուցաբերում։ Առանց Չինաստանի օգնության, մեր սահմանած ոչ մի պատժամիջոց արդյունք չի տա»,- ասել է Հարավային Կորեայի նախագահը:










