Փարիզում «առանց մեքենաների օր» կանցկացվի

19:09 • 23.06.17

Ֆրանսիայի մայրաքաղաքը պատրաստվում է առաջին անգամ միանալ ավանդույթ դարձած «Առանց մեքենաների օր» ակցիային:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, հոկտեմբերի մեկին`կիրակի օր, Փարիզում ոչ մի մեքենա չի կարողանա երթևեկել 11:00-18:00-ն: Ավտոմեքենաների, բեռնատարների, մոտոցիկլետների վարորդներն ու բոլոր տեսակի շարժիչ ունեցող տրանսպորտային միջոցերի սեփականատերերը չեն կարողանա երթևեկել Փարիզում այդ օրը:

Այս տարի երրորդ անգամ «Առանց մեքենաների օր» ակցիան կանցկացվի առավել լայնամասշտաբ եղանակով: 2015-ին մեքենաներին արգելվել էր երթևեկել միայն Փարիզի կենտրոնում: Անցյալ տարի տարածքն ավելի էր ընդլայնվել` հատուկ գոտիներ ընդգրկելով: