Ռուսաստանը Ղազախստանին և Ղրղզստանին կոչ է արել զինվորականներ ուղարկել Սիրիա

05:48 • 23.06.17

Մոսկվան բանակցություններ է վարում Աստանայի և Բիշքեկի հետ Սիրիայի դեէսկալացիոն չորս գոտիներում Ղազախստանից և Ղրղզստանից զինվորականներ տեղակայելու հարցով, հայտնել է պաշտպանական հարցերով Պետդումայի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շամանովը:

Նրա խոսքով՝ ՌԴ իշխանություններն այդ խնդրով արդեն իսկ բանակցություններ են վարում հարևան երկրների հետ:


«ՌԴ ռազմական ոստիկանության ներկայացուցիչները մասնակցելու են Սիրիայում կարգուկանոնի ապահովմանը: Նման առաջարկներ են մշակվում նաև գործընկերների համար, - ասել է Շամանովը: