ՌԴ ռազմածովային ուժերը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ
ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Միջերկրական ծովի ավազանի արևելյան հատվածից Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Ծովակալ Էսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» հածանավերը և «Կրասնոդար» սուզանավը «Կալիբր» տեսակի վեց թևավոր հրթիռ են արձակել Սիրիայում ԻՊ օբյեկտների ուղղությամբ: «Կրասնոդար» սուզանավն իրականացրել է թևավոր հրթիռների արձակումը ջրի տակից»,- ասված է հաղորդագրությունում:
Հարվածների հետևանքով ոչնչացվել են Համա շրջանում գրոհայինների կառավարման կետերը և զենքի խոշոր պահեստներ, որտեղ հրթիռի ընկնելուց հետո պայթել է զինանոց:
Թուրքիայի և Իսրայելի հրամանատարությունները փոխգործակցության ալիքներով ժամանակին տեղեկացվել են հրթիռային արձակումների մասին, հավելել են ռուսական ռազմական գերատեսչությունից։










