ՌԴ ՊՆ-ն հրապարակել է Սիրիայում ԻՊ-ի դիրքերին «Կալիբր» տեսակի հրթիռներով հարվածի տեսանյութը (տեսանյութ)

11:59 • 23.06.17

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարվածի տեսանյութը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:


Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ ռազմածովային նավատորմի նավերը «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման օբյեկտների ուղղությամբ:


Սիրիայում ԻՊ օբյեկտների ուղղությամբ վեց թևավոր հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի ավազանի արևելյան հատվածից՝ Ռուսաստանի ռազմածովային նավատորմի «Ծովակալ Էսեն», «Ծովակալ Գրիգորովիչ» հածանավերից և «Կրասնոդար» սուզանավից:


Հարվածների հետևանքով ոչնչացվել են Համա շրջանում գրոհայինների կառավարման կետերը և զենքի խոշոր պահեստներ, որտեղ հրթիռի ընկնելուց հետո պայթել է զինանոց:


Թուրքիայի և Իսրայելի հրամանատարությունները փոխգործակցության ալիքներով ժամանակին տեղեկացվել են հրթիռային արձակումների մասին, հավելել են ռուսական ռազմական գերատեսչությունից։