ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել շփման գծում իրադրության սրման վերաբերյալ և կոչ արել վերսկսել բանակցությունները
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալը հատուկ հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում դրության սրման վերաբերյալ.
«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտնած մտահոգությունը զինադադարի վերջին խախտումների վերաբերյալ, որոնց հետևանքով շփման գծում ողբերգական կորուստներ եղան: Մենք կրկնում ենք համանախագահների կողմերին հասցեագրված կոչը՝ զերծ մնալ իրավիճակը լարելուց և միջոցներ ձեռնարկել՝ ուղղված լարվածության նվազմանը։
Մենք նաև միանում ենք համանախագահներին՝ կոչ անելով կողմերին վերսկսել առարկայական բանակցություններ՝ դրսևորելով քաղաքական կամք։ ՄԱԿ-ն իր հերթին պատրաստ է այդ նպատակով անհրաժեշտ յուրաքանչյուր քայլ ցուցաբերել»:










