Գերմանական հետախուզությունը տարիներ շարունակ լրտեսել է ԱՄՆ Սպիտակ տունը

04:39 • 23.06.17

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունը տարիներ շարունակ լրտեսել է ԱՄՆ կառավարական ու զինվորական հաստատությունները, գրում են գերմանական լրատվամիջոցները:

1998-2006 թթ․ԱՄՆ տարածքում գերմանական հետախուզության ուշադրության կենտրոնում էին հայտնվել հազարավոր սելեկտորներ՝ հեռախոսահամարներ, էլ. փոստի հասցեներ, և այլ հատուկ նշանակության մետատվյալներ: նպատակային տարածման համար։


Գերմանական հետախուզությունը մուտք է ունեցել ԱՄՆ Սպիտակ տան, Պետքարտուղարության, ՆԱՍԱ տիեզերական գործակալության, ռազմաօդային ուժերի, միջազգային կազմակերպություների, տարբեր դեսպանատների տվյալներ: