Այս տարի ծիրանի արտահանումը լավ է կատարվում, ներքին շուկայում էլ գինը հարմար է, ասում են գյուղացիները (տեսանյութ)

16:46 • 24.06.17

Այս տարի ծիրանի արտահանումը լավ է արվում, դրա համար ներքին շուկայում գինը շատ հարմար է: Եթե չարտահանեին, 100 դրամով պետք է վաճառեինք: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Կասյան փողոցի գյուղմթերքի սեզոնային շուկայի վաճառականները:

Գյուղմթերքի շուկան հնարավորություն է տալիս գյուղացիներին իրենց ապրանքը վաճառել առանց վերավաճառողների միջամտության:

Գյուղացիները նշում են, որ այս տարի ծիրանի բերքն այդքան էլ որակով չէ, իսկ ծավալը՝ քիչ, թեև գները հարմար են: Այսօր ծիրանի մեկ կիլոգրամը վաճառվում էր 400-500 դրամով, իսկ մեկ շաբաթ առաջ վաճառվում էր 1500 դրամով:

«Ծիրանի գինը 500 դրամից պակաս պետք է չլինի, որ գյուղացին կարողանա ինչ-որ բան ստեղծել իր համար»,- ասաց գյուղացիներից մեկը:

Մեկ ուրիշն էլ համաձայն էր այս կարծիքի հետ, բայց միևնույն ժամանակ նշեց. «Մեր ազգի համար այս 400 դրամն էլ է թանկ, որովհետև մարդիկ հնարավորություն չունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: