Բրիտանական խորհրդարանի համակարգչային ցանցում կիբեռհարձակում է տեղի ունեցել

23:36 • 24.06.17

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի համակարգչային ծրագրերը կիբեռհարձակման են ենթարկվել: Այս մասին հայտնում է CNN-ը` վկայակոչելով Խորհրդարանի խոսնակը:

«Մենք խորհրդարանական համակարգչային ցանցի օգտատերերի հաշիվները կոտրելու փորձ ենք հայտնաբերել և հետաքննություն են սկսել տվյալ միջադեպի առնչությամբ` սերտորեն համագործակցելով Կիբեռանվտանգության ազգային կենտրոնի հետ», -ասվում է խոսնակի հայտարարության մեջ:

Նրա խոսքով` բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկվել են խորհրդարանականների հաշիվների անվտանգությունն ապահովելու համար: