Չինաստանում 141 մարդ կորած է համարվում սողանքից հետո (լուսանկարներ)
Չինաստանի Սիչուան նահանգում սողանքից հետո կորած է համարվում 141 մարդ: Այդ մասին հայտարարել են նահանգի իշխանությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Որոնողա-փրկարարական աշխատանքների ընթացքում մի քանի ժամվա մեջ հաջողվել է հայտնաբերել միայն երկու մարդու:
Չինաստանի ղեկավար Սի Ցզինփինը հրահանգել է ակտիվացնել որոնողական աշխատանքները՝ նվազեցնելու համար պոտենցիալ զոհերի թիվը:
Սողանքը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Դեսի բնակավայրի մոտակայքում շաբաթ առավոտյան՝ իր տակ թողնելով 46 տնային տնտեսություն:
Որոնողական աշխատանքներին մասնակցում է ավելի քան 540 փրկարար, ինչպես նաև հրշեջներ, բժիշկներ և ծանր տեխնիկա:




















