Հրդեհ Գեղանիստ գյուղում. այրվում է տան տանիք

01:41 • 24.06.17

Հունիսի 23-ին, ժամը 16:35-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գեղանիստ գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Գեղանիստ գյուղի 1-ին փողոցի 7-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում (100 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:01-ին, մարվել՝ 18:43-ին: Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 65 քմ և տանիքում պահեստավորված մոտ 15 հակ անասնակեր: