Արմավիրում կինը ոստիկանությանն է հանձնել «Ֆ-1» տիպի նռնակ և 7.62 մմ տրամաչափի 220 փամփուշտ
Արմավիրի ոստիկանության վետերանների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1953թ. ծնված Հայկուշ Ա.-ն կամավոր հանձնել է «Ֆ-1» տիպի ձեռքի նռնակ՝ առանց պայթուցիչի, 7.62 մմ տրամաչափի 220 փամփուշտ։
Ինչպես տեղեակցնում է Ոստիկանության կայքը, Հայկուշ Ա.–ն հայտնել է, որ դրանք հայտնաբերել է իրենց տան նկուղում, պատկանել են ԼՂՀ պաշտպանական մարտերին մասնակցած իր մարտական ընկերոջը:










