Իվանկա Թրամփը ստիպված կլինի հարցաքննության ներկայանալ կոշիկների դիզայնի գողության վերաբերյալ գործով (լուսանկարներ)

14:54 • 24.06.17

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և օգնական Իվանկա Թրամփը ստիպված կլինի հարցաքննության ներկայանալ ամառային կոշիկների դիզայնի գողության վերաբերյալ գործի շրջանակում, այս մասին հաղորդում է korrespondent.net-ը: 

Նյու Յորքի դատարանը չի ընդունել պաշտպանական կողմի պնդումներն առ այն, թե Իվանկան բավականաչափ ժամանակ չունի հարցաքննության ներկայանալու համար: Գնալով որոշակի զիջումների՝ դատարանը միայն թույլ է տվել նախագահի դստերը հարցերին պատասխանել Վաշինգտոնում՝ որտեղ հիմա ապրում է։

Նշենք, որ Իվանկա Թրամփին դատի է տվել իտալական Aquazzura բրենդը, որի ներկայացուցիչները պնդում են, որ Իվանկային պատկանող IT Collection LLC ընկերությունը նույնությամբ կրկնօրինակել է Wild Thing մոդելի կոշիկների դիզայնը: Իտալական ընկերությունը պնդում է, որ նույն դիզայնն Իվանկայի ընկերությունն օգտագործել է Hettie մոդելի կոշիկն արտադրելիս:

 







Դատարան ներկայացրած հայտարարության մեջ Իվանկան հերքել էր իր մասնակցությունը Hettie կոշիկի արտադրությանը և շեշտել, որ այժմ նա ամբողջովին կենտրոնացել է նախագահի օգնականի պարտականությունների վրա։