Մեքսիկայի առևտրի կենտրոններից մեկում տղամարդն այցելուների աչքի առաջ սպանել է կնոջը խանդի պատճառով
Մեքսիկայի Մերիդա քաղաքի առևտրի կենտրոններից մեկում տղամարդը սպանել է իր կնոջն այցելուների աչքի առաջ, հայտնում է lenta.ru-ն։
Հաղորդվում է, որ մինչ ողբերգությունը զույգը բարձրաձայն հարաբերություններ է պարզել՝ վիճելով երեխաների համար ալիմենտների վճարման շուրջ։ Երբ կինը հրաժարվել է նախկին ամուսնու առաջարկից և ասել, որ նոր կողակից է գտել, 28-ամյա տղամարդը խանդից հանել է խոհանոցային դանակն ու հարվածել կնոջ կոկորդին։
25-ամյա կինը մահացել է տեղում, առևտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցները բռնել են տղամարդուն ու վնասազերծել։










