ԱՄՆ-ում օրենսդիրները պատահաբար հաստատել են հղիներին սպանել թույլատրող օրենքը

19:14 • 24.06.17

Ամերիկյան Նյու Հեմփշիր նահանգում հանրապետականներն օրինագիծ են հաստատել, որը թույլ կտա հղի կանանց սպանություն գործել առանց որևէ հետևանքների:

Ինչպես հայտնում է Huffington Post-ը, օրենսդիրները ժամանակին չեն նկատել փաստաթղթի կետերից մեկի ձևակերպման անորոշությունը: Օրինագիծը հասցրել են ընդունել Կոնգրեսի երկու պալատներում, իսկ անորոշությունը նկատել են միայն մեկ շաբաթ անց:

Անհրաժեշտ փոփոխություններն, այնուամենայնիվ, գործիչները հասցրել են կատարել նախքան նահանգապետի ստորագրելը:

Խոսքն այն կետի մասին է, որով 20 շաբաթական պտղի սպանությունը հավասարեցվում է մարդու սպանության հետ: Նախնական տեքստում բացառություն էր թույլատրվում արհեստական վիժում անել ցանկացող հղի կանանց և նրանց բժիշկների համար: Տեքստում ասվում էր, որ «ցանկացած գործողություն` կատարված հղի կնոջ կամ բժշկի կողմից» չէր դիտարկվում որպես սպանություն: